Դեմի Ռոուզը խոստովանել է՝ ինչ նվերի մասին է երազում

Հայտնի մոդել Դեմի Ռոուզն իր ինստագրամյան էջում կիսվել է նոր, կիսամերկ լուսանկարներով, որոնք անչափ դուր են եկել նրա երկրպագուներին։
Լուսանկարներից մկեը Դեմին մակագրել է՝ գրելով․ «Ես արդեն մե՞ծ եմ արջուկների համար»։
Երկրպագուները միանգամից արձագանքել են մոդելի հրապարակմանն ու հեղեղել են նրա լուսանկարը հաճոյախոսություններով։
Նշենք, որ շաբաթներ առաջ՝ կարանտինային պայմաններում, Դեմին նշել է իր ծննդյան տոնը։ Ինստագրամյան հետևորդներին հայտնի է, որ այդ օրը նա միայնակ չի եղել, սակայն թե ով է ընկերակցել մոդելին, նրանք այպդես էլ չեն պարզել։

Ավելի վաղ Դեմի Ռոուզն իր ինստագրամյան էջում հրապարակում էր արել նշելով, որ կարանտինային ռեժիմն ամենից շատ վատ ազդեցություն է ունեցել հենց իր վրա, քանզի նրա կյանքն անճանաչելիորեն փոխվել է։
Եթե նախկինում գեղեցկուհին տարվա ընթացքում լինում էր 20-25 երկրներում, ապա հիմա նա արդեն մի քանի ամիս է ինչ փակված է Մալիբուում գտնվող իր ամառանոցում։ Օրեր առաջ մոդելը նշել էր՝ ամենից շատ տխրում է, որ չի կարող իր երկրպագուներին ուրախացնել նոր ֆոտոշարքերով։