Զգալի նիհարած Էմիլիա Կլարկը Harper’s Bazaar ամսագրի շապիկին է հայտնվել (լուսանկարներ)

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Կլարկը, որն առավել հայտնի է դարձել «Գահերի խաղը» հեռուստասերիալում կերտած դերի շնորհիվ, Harper’s Bazaar ամսագրի մեքսիկական տարբերակի շապիկին է հայտնվել, հայտնում է hawtcelebs.com կայքը։

33-ամյա աստղը, երեք տարի շարունակ լինելով Dolce & Gabbana բրենդի դեմքը, ամսագրի համար ներկայացված ոճային լուսանկարներում նույն բրենդին պատկանող հագուստով է հանդես եկել։

Կլարկը լուսանկարներից մեկում վարդագույն կիպ և կիսաթափանցիկ զգեստ է կրում, որի տակից երևում է սև կրծկալը։ Դերասանուհին նաև դեղին ամառային զգեստով, խորը լանջաբացվածքով սևուսպիտակ շրջանակներով մուգ հագուստներ է կրում։

Աստղի որոշ երկրպագուներ, իրենց հերթին, անհանգստություն են հայտնել նրա նիհարելու առնչությամբ՝ կոչ անելով այլև քաշ չգցել։