Լերա Կուդրյավցևան՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի մասին

Լերա Կուդրյավցևան պատմել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի մասին, օրինակ բերելով իր այցը առևտրի կենտրոններից մեկը։ Հաղոորդավարուհին լուսանկարներ է հրապարակել ու դրանց կից գրել․

«Ես հազվադեպ եմ գնումներ կատարում Մոսկվայում, առավել ևս առևտրի կենտրոններում: Բայց դստերս անհրաժեշտ խաղալիքներ և հագուստ պետք է գնեի (երեխաներն արագ են մեծանում): Մի խոսքով, ես հայտնվեցի ​​ֆանտաստիկ ժանրի կինոնկարում: Մուտքի մոտ ինձ ձեռնոցներ և դիմակ տվեցին, այնուհետև անցնում ես ջերմային ցուցիչի միջով (չափում են բոլորի ջերմաստիճանը), իսկ վերջում մտնում մի խցիկ, որը քեզ ախտահանում է ոտքից մինչև գլուխ: Լավ է, բայց, իհարկե, այս ամենը անսովոր է»։