Միխայիլ Գալուստյանը՝ Forbes-ի ամենահաջողակների ցանկում

Հումորիստ, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Forbes-ի կողմից ներկայացված «Ռուսաստանի մինչև 40 տարեկան ամենահաջողակ աստղեր»-ի վարկանշային աղյուսակում:

Ամսագրի փոխանցմամբ՝ 39-ամյա հումորիստը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը, նրա տարեկան եկամուտը կազմում է 2.2 մլն դոլար: Տեղեկություններ կան նաև այն մասին, թե Գալուստյանը ինչքան է հիշատակվել ԶԼՄ-ում(4074) և սոցցանցերում(359200), ինչի հիման վրա էլ ստացել են վերջնական միավորը՝ 16.74:

 

Այս ցանկում է հայտնվել նաև հայկական արմատներ ունեցող թենիսիստ Կարեն Խաչանովը: Մարզիկը 20-րդ հորիզոնականում է և նրա տարեկան եկամուտը կազմում է 4.1 մլն դոլար: