HBO Max-ն և Warner Bros․-ն աջակցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները

ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաները, որոնք որոշ տեղերում վերածվել են անկարգությունների ու խռովությունների, ստանում են հոլիվուդյան հզոր կինոստուդիաների աջակցությունը։ kinonews.ru կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ սևամորթներին իրենց աջակցությունն է հայտնել HBO Max-ը և Warner Bros.-ը։

«Ոչ սերը, ոչ սարսափը մարդուն չի դարձնում կույր։ Անտարբերությունն է նրան կուրացնում։ Մենք մեր սևամորթ գործընկերների, աշխատակիցների, երկրպագուների, դերասանների կողքին ենք, վրդովված անիմաստ բռնություններից»,- նշված է HBO-ի հայտարարության մեջ։

Warner Bros-ից նշել են, որ ինչ-որ մեկը պետք է կանգնի, եթե մյուսները նստում են, ինչ-որ մեկը պետք է խոսի, երբ մյուսները լռում են. «Մենք մեր սևամորթ գործընկերների, տաղանդների երկրպագուների կողքին ենք, բոլորի, որոնք տուժել են։ Ձեր ձայնը մեզ համար մեծ նշանակություն ունի, ձեր ուղերձները նշանակություն ունեն»։

Հիշեցնենք, որ ամերիկյան քաղաքներում անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ոստիկանական գործողությունների հետևանքով։