«Այդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը». Լիլու

Երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, հասարակ և անմիջական կերպարով է՝ չնայած որ ընտրել է վառ և ընդգծված շպար։

«Ինձ համար բոլորովին նշանակություն չունի, թե դիմացինս իր կյանքում ինչ ձեռքբերումներ ունի կամ ինչ գլխապտույտ հաջողությունների է հասել, եթե ինքը չունի հասարակ ու համեստ մոտեցման ձև մարդկանց հետ, այդ մարդիկ ինձ մոտ խղճահարություն են առաջացնում ընդամենը։ Ասածս ինչ է՝ համեստ ու հասարակ լինելու մեջ վատ բան չկա, հակառակ՝ զզվելի է, երբ փորձում են իրենք իրենցից ինչ-որ հերոս ստանալ»,- գրել է ամերիկաբնակ երգչուհին հրապարակված լուսանկարների մեկնաբանության բաժնում։

Նշենք, որ օրերս Լիլուի որդին տոնել է ծննդյան տարեդարձը։ Երգչուհին երեխայի համար գեղեցիկ խնջույք էր կազմակերպել։