Մելիսա Մաքարտնի. «Գեր մարդիկ միշտ բարի են»

49-ամյա դերասանուհի Մելիսա Մաքարտնին ունի միլիոնավոր երկրպագուներ:
Տարանտինոն գեղեցկուհուն անվանել է իր ամենասիրելի կոմիկ դերասանը:
Մելիսան հասցրել է նկարահանվել 48 ֆիլմում:
Նա սիրված է բոլոր ռեժիսորների և իր գործընկերների կողմից, որովհետև բարի է, ոչ կոնֆլիկտային և հումորով:
Մելիսան իր լավ բնավորությունն ու միշտ բարձր տրամադրությունը կապում է ավելորդ քաշի հետ: Դերասանուհու պնդմամբ՝ բոլոր գեր մարդիկ բարի են:
Բոլորս գիտենք, որ ուտելիքն օրգանիզմում բարձրացնում է երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակը: Մաքարտնին կատակով նշում է, որ իր օրգանիզը հեղեղված է սերոտոնինով համեղ թխվածքաբլիթների և այլ քաղցրավենիքների շնորհիվ:
Սակայն դա չի նշանակում, որ դերասանուհին չի ցանկանում նիհարել:
Մելիսան ամսվա մեջ ունի օրգանիզմի բեռնաթափման օրեր, որոնց ժամանակ ուտում է միայն յուգուրտ ու կաթնաշոռ:
Դրա շնորհիվ նա առողջ է պահում օրգանիզմն ու կարողանում է ազատվել 2-3 կիլոգրամներից: