«Երկու շաբաթ շարունակ ես մենակ էի տանը»․ Էմինը խոստովանել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Էմին Ագալարովը հայտնել է, որ իր օրգանիզմում արդեն հակամարմիններ կան COVID-19-ի դեմ։ Այդ մասին երգիչը խոսել է ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ ու խոստովանել, որ հիվանդացել է կորոնավիրուսով, բայց արդեն վերադարձել է աշխատանքի:

«Երկու շաբաթ շարունակ ես մենակ էի տանը։ Առհասարակ, իմ կյանքում երբեք մենակ չեմ մնացել, ոչ մի րոպե: Այսպիսով, ես ինքս ինձ հետ հանդիպեցի 40 տարվա մեջ առաջին անգամ ու զարմացա այդ մարդու հետ հանդիպումից։ Հիմա ամբողջովին վերականգնվել եմ: Ես արդեն հակամարմիններ ունեմ վիրուսի դեմ»,- պատմել է Ագալարովը: