Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան երկրպագուներին հիացրել է արխիվային լուսանկարով, որում պատկերված է լողազգեստով:
Ինչպես գրում է Корреспондент-ը, 71-ամյա երգչուհու լուսանկարը հայտնվել է Instagram-ում: Ինչպես պատկերվում է հրապարակված լուսանկարում, ռուսական էստրադայի «պրիմադոննան» սև լողազգեստով պառկած է լողափնյա աթոռին:
Լողափնյա կերպարը Պուգաչովան լրացրել է հավաքած վարսերով, նուրբ թևնոցներով և ամուսանական մատանիով:
Մեկնաբանություններում նշվում է, որ լուսանկարն արվել է 2017 թվականին պրիմադոննայի ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի կողմից: