Անկեղծ զգեստ ու գեղեցիկ կազմվածք․ երգչուհի Իջինի նոր լուսանկարը

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը հերթական գրավիչ լուսանկարն է հրապարակել իր սոցցանցերում, որն անտարբեր չի թողել իր հետևորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին եթերային զգեստ է կրում, որն ամբողջությամբ բաց է մեջքի հատվածում։ Հագուստն ընդգծել է երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել է մազերն ու շպարով ընդգծել գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։

«Եթե երբևէ կախեմ գլուխս, ապա դա կլինի պարզապես կոշիկներովս հիանալու համար»,- հրապարակումը մեկնաբանել է երգչուհին, իսկ հետևորդները նրան հաճոյախոսություններ են գրել՝ գնահատելով երգչուհու տեսքն ու արտաքին տվյալները։