Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) անվանակարգերի քանակով բացարձակ առաջատար է դարձել «Չեռնոբիլ» սերիալը: Միջուկային աղետի մասին սերիալն առաջադրված է 14 կատեգորիաներում։ Այս մասին հայտնում է Variety-ն:
HBO-ի աղմկահարույց նախագիծը առաջադրված է հետևյալ կատեգորիաներում՝ «Լավագույն մինի-սերիալ», «Լավագույն գլխավոր դերակատար» (Ջարեդ Հարրիս), «Երկրորդ պլանի լավագույն կատարող» (Ստելլան Սկարսգարդ), «Կոստյումների լավագույն դիզայն» «Լավագույն օրիգինալ սաունդթրեք»:
Նշենք, որ BAFTA մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 17-ին և հուլիսի 31-ին, ինչպես նաև հավելենք, որ «Չեռնոբիլ» սերիալը արդեն հասցրել է ստանալ «Ոսկե գլոբուս»։