Բեն Ավետիսյանի սիրելին նշում է 22-ամյակը․ ծննդյան հյուրերն ու անակնկալը (տեսանյութեր)

Դերասան Բեն Ավետիսյանի սիրելին՝ դիմահարդար Դիանա Տոնոյանն այսօր նշում է ծննդյան տոնը։ Դիանան դարձավ 22 տարեկան։

Բենն ընկերների հետ միասին կեսգիշերին այցելել են հոբելյարին և նրա օրը իսկական տոն դարձրել։ Կեսգիշերվա խնջույքից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել Դիանան, Բենը և նրանց հայտնի դերասան և երգիչ ընկերները։
Հյուրերի թվում են եղել դերասանուհի Իրինա Այվազյանը, երգիչ Գևորգ Մկրտչյանը, երգչուհի Մաշ Իսրայելյանը, դերասաններ Կարեն Ասլանյանը, Աղաս Մանուկյանը և շատ ուրիշներ։

Դիանայի ծննդյան շնորհավորանքներին միացել են նաև նրա ընկերները, գործընկերներն ու ինստագրամյան հետևորդները։ Իսկ օրվա մյուս մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։