Պիեր Դյուկանը ծնվել է Ալժիրում: Երկրորդ աշխարհամարտից հետո նրա ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա: Դյուկանն ընդունվում է Փարիզի բժշկական համալսարան և մասնագիտանում որպես նյարդաբան: Ավելորդ քաշի պատճառով ընկճախտից տառապող հիվանդներից մեկի բուժման հաջողված փորձն էլ շրջադարձային է դառնում բժշկի կյանքում. այդ պահից նա սկսում է իր ուսումնասիրությունները, որոնց արդյունքում էլ մշակում է աշխարհում արդեն հայտնի Դյուկանի սննդակարգը:
Դյուկանի առաջարկած դիետան բաղկացած է 4 փուլից:
Առաջին փուլի ժամանակ պետք է պահել սպիտակուցային դիետա:
7-15 օր օգտագործեք միայն միրգ, բանջարեղեն, յոգուրտ, կաթնաշոռ, թթվասեր, կաթ:
Երկրորդ փուլի ժամանակ պետք է պահել ածխաջրային դիետա:
7-15 օր օգտագործեք միս, ձուկ, թռչնամիս, ծովամթերք:
Հիմնական քաշը դուք կորցնում եք այս երկու փուլերի ժամանակ: Երրորդ փուլի ընթացքում կարող եք պահել այս երկու դիետաները հերթափոխով:
Իսկ երրրոդ փուլի ժամանակ, երբ արդեն օրգանիզմը հարմարվել է քիչ սնունդ ստանալուն, հարկավոր է անցնել առողջ ապրելակերպի՝ ուտելով քիչ չափաբաժնով, չուտելով գիշերները, չօգտագործելով վնասակար սնունդ: