Քիմը և Քանյեն ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում դիտարկում են առանձին ապրելու հնարավորությունը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն ամուսնության 6-ամյակը տոնելուց հետո մտածում են ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում առանձին ապրելու մասին, հայտնում է Daily Mail պարբերականը։

«Քիմի և Քանյեի հարաբերությունները լարված են, սակայն նա չի ցանկանում բաժանվել»,- նշել է ընտանիքին մոտ անանուն աղբյուրը՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ նրանք երբեք միասին այդքան շատ ժամանակ չեն անցկացրել նախկինում, ուստի՝ իրարից փոքր-ինչ հեռու մնալու կարիք ունեն։

Քիմը բացահայտ կերպով Քանյեի հետ իր ամուսնությունը «մեծ հաջողություն», իսկ իրենց՝ «հզոր զույգ» է համարում, ուստի այս պարագայում հայազգի աստղն ամենաքիչը բաժանություն կցանկանար, գրում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն սկսել են հանդիպել 2012 թվականին, իսկ հարաբերություններն օրինականացրել են 2014 թվականի մայիսի 24-ին։