Նյուշան օրեր առաջ ինստագրամյան էջում կիսվեց իր սեքսուալ նոր լուսանկարով՝ շատերին հիացնելով, իսկ մյուսների մոտ նախանձ առաջացնելով:
Գեղեցկուհին ամիսներ առաջ է դարձել մայրիկ:
Հղիության ընթացքում երգչուհին կշռում էր 72 կգ, սակայն ծննդաբերությունից հետո նա հեշտությամբ կարողացավ ազատվել ավելորդ քաշից:
Լրագրողների հետ զրույցներում Նյուշան հաճախ է կիսվել իր փորձով և տվել խորհուրդներ՝ ինչպես նոր ծննդաբերած մայրիկները կարող են հետ վերադարձնել իրենց սեքսուալ կազմվածքը:
Նյուշայի պնդմամբ՝ ամենակարևորը այս չորս կետերին հետևելն է:
1. Ընդունեք հավասարակշռված սնունդ:
2. Հեղուկ օգտագործեք՝ հիմնականում մաքուր, սովորական ջուր:
3. Կարգավորեք քունը: Փոքրի երեխայի հետ դա շատ դժվար կլինի, բայց աշխատեք բաց թողած ժամերը լրացնելով ցերեկը:
4. Սայլակով դուրս եկեք զբոսանքի, շատ քայլեք: