«Ոչ մի մոդել չի տուժել ցուցադրության ժամանակ»․ Միխայիլ Գալուստյանը նոր տեսահոլովակ ունի

Միխայիլ Գալուստյանն իր երկրպագուների դատին է հանձնել նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Золото» երգի հիման վրա։ Տեսահոլովակում նկարահանվել է նաև հայտնի կատակերգու Ալեքսանդր Գուդկովը, ով կատարել է Ժան-Պոլ Գուդկովի կերպարը։
«Ոչ մի մոդել չի տուժել ցուցադրության ժամանակ», – լրագրողների հետ զրույցում ժպիտով նշել է Միխայիլ Գալուստյանն ու հավելել,- «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազամատ Մուսագալիևին, ով «Золото» երգի բառերի ու երաժշտության հեղինակն է։ Իսկ տեսահոլովակի գաղափարը իմն ու Գարիկ Մարտիրոսյանինն է։ Մենք որոշեցինք, որ Սաշա Գուդկովից ավելի լավ ոչ ոք չի կարողանա հանդես գալ կուտյուրյեի դերում, և նա, իսկապես, հիանալի կատարեց այն»։

Նշենք, որ նրա նախորդ տեսահոլովակը, որը նկարահանված էր «Хочу тибя любицца» երգի հիման վրա, երկու օրում ավելի քան մեկ միլիոն դիտում էր ունեցել յութուբյան ալիքում,սակայն այս մեկը չկարողցավ գրանցել նույն հաջողությունը։