Ինչու՞ է Լիա Զախարյանը սկսել անվանական դիմակ կրել

Լիա Զախարյանը ծանոթների ու բարեկամների համար հնարավորություն է ստեղծել նույնիսկ դիմակով իրեն ճանաչելու համար։ Դերասանուհին վրդովված է, որ մարդիկ կարող են միմյանց դրսում չճանաչել ու անտարբեր անցնել միմյանց կողքով, այդ իսկ պատճառով սկսել է անվանական դիմակ կրել։

«Մեզ անունով դիմում են,երբ տեսնում են մեզ՝ մեր դեմքը, աչքերը։ Մեզ ճանաչում են մեր հայացքով ու ձայնով։  Ցավոք, հիմա մեզ ծանոթ ու հարազատ մարդկանց կողքով երբեմն անցնում ու չենք նկատում կամ չենք հասկանում՝ ով է։Որոշեցի անվանական դիմակով տեղեկացնել իմ ով լինելու մասին, որ գոնե ինձ դիմելուց իմանան ինչպես դիմեն, կամ պարզապես իմանան, որ այս քայլող աղջկա անունը Լիա է, կամ այս անհատը կրում է Լիա անունը»,- իր նոր լուսանկարներին կից գրել է դերասանուհին։