Բենքսին նոր աշխատանք է ներկայացրել՝ նվիրված ԱՄՆ-ի սևամորթ բնակչության վիճակին

Բրիտանացի նկարիչ Բենքսին նոր աշխատանք է ներկայացրել, որը նվիրված է ԱՄՆ-ում սևամորթ բնակչության խնդիրներին: Իր վերջին աշխատանքի լուսանկարը սթրիթ-արտի վարպետը հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Լուսանկարին կից գրառման մեջ Բենքսին սևամորթ բնակչության ներկայիս վիճակը համեմատել է բնակարանի բնակիչների հետ, որոնց տունը ջուր է լցվել այն պատճառով, որ վերևի հարկում բնակվող սպիտակամորթների տանը խողովակ է պայթել:

«Դա սևամորթների խնդիրը չէ, դա սպիտակամորթների խնդիրն է: Եվ եթե սպիտակ մարդիկ այն չլուծեն, ինչ-որ մեկը պետք է բարձրանա վերև և բացի դուռը»,- գրել է նկարիչը: