Հայ հայտնիները մասնակցում են «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» նախաձեռնությանը

Հայ հայտնիները սկսել են ակտիվ մասնակցություն ունենալ #կրիրդիմակ, #փրկիրկյանքեր հեշթեգերով առանձնացվող «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր» նախաձեռնությանը։ Մարդիկ լուսանկարվում են դիմակով ու միմյանց կոչ անում պահպանել անվտանգության կանոնները։

Հայ հայտնիներից արդեն իրենց ինստագրամյան էջերում նման լուսանկարներ են տեղադրել երգչուհի Մերի Քոչարյանը, ոճաբան Արմեն Երիցյանը, դերասան Ռաֆայել Երանոսյանը, հումորիստ Վաչե Թովմասյանը, երգիչներ Արամեն ու Սոնան և այլք։