«Ես չեմ ապրել և չեմ ապրում այդ սկզբունքով»․ Գրիգորի Լեպս

Գրիգորի Լեպսը հազվադեպ է կիսվում իր մտորումներով, բայց այս անգամ երգիչը բացառություն է արել ու իր ֆեյսբուքյան հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարով ու դրան կից արել հետևյալ գրառումը․

«Ապրել, որպեսզի ինչ-որ բան ապացուցես այն մարդկանց, ովքեր քեզ վրա ցեխ էին շպրտում, կարծում եմ՝ սխալ է: Ես չեմ ապրել և չեմ ապրում այդ սկզբունքով: Ինչ-որ բան ապացուցելը առաջին հերթին անհրաժեշտ է ինքդ քեզ: Նաև մի կնոջ, ու ցույց տալ, որ դու ի վիճակի ես անել այն, ինչ խոստացել ես: Բայց ինքդ քեզ ապացուցելն ավելի բարդ է: Հիշում եմ, երբ ես ապրում էի Մոսկվայում՝ մեկ սենյականոց բնակարանում, որը ես վարձել էի հարյուր դոլարով՝ գումար, որը ես երբեք չէի ունենում: Այնտեղ մահճակալ էր դրված ու դիմացը մերկ պատ էր: Ես ուզում էի այդ պատի վրա ցուցանակ կախել «Դու ոչնչություն ես» մակագրությամբ: Առավոտյան արթնանալ և առաջինը դա տեսնել: Ես մտածեցի. Ես կվերացնեմ այս ցուցանակը, երբ ես ինքս ինձ հհաղփեմ ու վեր կբարձրանամ: Ես ֆիզիկապես չեմ կախել այդ ցուցանակը, բայց միշտ այն պահել եմ իմ գլխում։ Ես արեցի իմ աշխատանքը, ինչպես հարկ համարեցի»: