Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկուշաբթի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասով (ալկոհոլի ազդեցությամբ անզգուշորեն մարդու առողջությանը ծանր վնաս հասցնելը), ինչը ենթադրում է մինչև 7 տարվա ազատազրկում:
«Ես նրան կբուժեմ, շատ գումար ունեմ»,- ավելի վաղ ավտովթարի ժամանակ տուժած մարդու վերաբերյալ ասել էր Եֆրեմովը։
Նշվում է, որ ավտովթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 21:44-ին, Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Jeep Grand Cherokee ավտոմեքենան, որը վարում է Միխայիլ Եֆրեմովը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային:
Վթարի հետևանքով տուժել է Lada-ի վարորդը, որը հոսպիտալացվել է:
Եֆրեմովին ձերբակալել են, ապա ուղարկել բժշկական ստուգման՝ պարզելու արյան մեջ ալկոհոլի պարունակությունը: Պարզվել է, որ դերասանը եղել է ալկոհոլի ազդեցության տան: