Միշել Օբաման շնորհավորել է շրջանավարտներին, ինչպես նաև խոսել Ջորջ Ֆլոյդի մահվան ու դրա հետևանքների մասին

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման YouTube Originals-ի հատուկ թողարկման շրջանակում իր շնորհավորական ուղերձն է հղել 2020 թվականի շրջանավարտներին՝ խոսելով ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի մահից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Նախկին առաջին տիկինն իր ելույթում շրջանավարտներին մի քանի կարևոր խորհուրդ է տվել «բուռն ժամանակները հաղթահարելու համար»։

«Նախ՝ կյանքը միշտ անորոշ է լինելու։ Դա դաս է, որը մեզնից շատերը հնարավորություն են ստանում յուրացնել տարիներ շարունակ և նույնիսկ տասնամյակներ շարունակ։ Շրջանավարտներ, ես հույս ունեմ, որ այն, ինչ դուք հիմա զգում եք, կարող է ստիպել ձեզ մտածել ոչ միայն այն մասին, թե ինչ մասնագիտություն եք ցանկանում ձեր կյանքի համար, այլ նաև այն մասին, թե ինչպիսի մարդ եք ուզում լինել»,- ասել է Միշել Օբաման։

Նախկին առաջին տիկինը խորհուրդ է տվել կարեկցանքով ու գթասրտությամբ վերաբերվել դիմացինին․ «Մարդկանց հետ ճիշտ վարվելով երբեք չեք ձախողի կյանքում»։

«Դիմում են նրանց, ովքեր իրենց անտեսված են զգում՝ խնդրում եմ, հավատացած եղեք, որ ձեր պատմությունը կարևոր է, ձեր գաղափարները կարևոր են և ձեր տեսլականը, թե ինչպիսին կարող է և պետք է լինի աշխարհը, կարևոր է»,- ասել է Միշել Օբաման։