«Ուզում եմ 68 տարեկանում այսպիսի տեսք ունենալ»․ Վերա Բրեժնևան կարծես իր մոր երիտասարդ կրկնօրինակը լինի

Վերա Բրեժնևան կիսվել է իր մայրիկի լուսանկարով ու իր ինստագրամյան միկրոբլոգում շնորհավորել նրա ծննդյան օրը։ Երգչուհին գրել է․

«Իմ աստվածուհի, իմ գեղեցկուհի, իմ փխրուն և այնքան ուժեղ, իմաստուն և բարի, ինձ համար լավագույն օրինակ, իմ ընկեր, իմ մայրիկ, ես ամեն օր սիրում և գնահատում եմ այս զարմանալի կնոջը, բայց այսօր հատկապես։ Քանի որ այսօր նրա ծննդյան օրն է։ Կապված այս իրավիճակի հետ, երբ մայրս նշում է իր տոնը (երկար տարիների ընթացքում առաջին անգամ առանց մեզ) ես նրան մաղթում եմ ամենակարևորը՝ առողջություն։ Լուսանկարն անցած տարվա իմ ամենասիրելին է: Ուզում եմ 68 տարեկանում այսպիսի տեսք ունենալ»։