Իտալական «Vogue»-ի շապիկին առաջին անգամ հայտնվել են մանուկների հեղինակած նկարները

Մանկական նկարներն առաջին անգամ հայտնվել են «Vogue» ամսագրի իտալական տարբերակի շապիկին։ Լուսանկարները հրապարակվել են պարբերականի ինստագրամյան էջում։

«Թողարկումն ամբողջությամբ նվիրված է երեխաներին։ Այն ութ շապիկ է ներառում, որոնք նկարվել են երկուսից տաս տարեկան պատանի հեղինակների կողմից»,- ասված է հրապարակման մեկնաբանություններում, որոք ուղեկցվում են #OurNewWorld («Մեր նոր աշխարհը») հեշթեգով։

Կադրերից մեկում պատկերված է ֆրանսիական Chanel ապրանքանիշի Métiers d’art ցուցադրության կերպարը, որը նկարել է չորսամյա Թոմասը Նյու Յորքից։

Մեկ այլ լուսանկարի հեղինակը Թադիոն է Փարիզից։ «Ես պինգվին եմ նկարել, քանի որ ինձ դուր են գալիս դրա գույները։ Պինգվինները զվարճալի են քայլում և ապրում են Անտարկտիկայում»,- իր աշխատանքը մեկնաբանել է երեխան։