Շատերի կուռքն ու սիրելին․ Ջոնի Դեփը նշում է ծննդյան օրը

Այսօր ամերիկացի հայտնի դերասան, 50-ից ավելի ֆիլմերում նկարահանված Ջոնի Դեփի ծննդյան օրն է։ Դեփը դարձավ 57 տարեկան։

Դերասանը ծնվել է 1963 թվականի հունիսի 9-ին ԱՄՆ Կենտուկի նահանգի Օուէնսբորո քաղաքում։ Դեփը խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում։ Մոտ 46 տարբեր կինոմրցանակի դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 57-ի։

Ավելի հանրահայտ նա դարձել է Թիմ Բարթոնի ֆիլմերի և «Կարիբյան Ծովի Ծովահենները» ֆիլմում կատարած կապիտան Ջեք Ճնճղուկի դերի շնորհիվ։ 2012 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ վաստակող դերասան. նա վաստակել է 75 միլիոն ԱՄՆ դոլար մեկ տարում։

Դեփի մասնակցությամբ ֆիլմերը հավաքել են ավելի քան 3 միլիարդ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 7.6 միլիարդ դոլար համաշխարհային շուկայում։ Դերասանի առավել հաջող կոմերցիոն նախագծերից է «Կարիբյան Ծովի Ծովահենները» ֆիլմաշարքը (ավելի քան 3 միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Ալիսան հրաշքների աշխարհում» (ավելի քան միլիարդ դոլար ԱՄՆ-ում), «Չառլին և շոկոլադի գործարանը» (ավելի քան 474 միլիոն դոլար ԱՄՆ-ում) և «Զբոսաշրջիկը» (278 միլիոն դոլար ԱՄՆ-ում)։