Chanel նորաձևության տունն առցանց ռեժիմով ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հայտարարման պահից հետո առաջին հավաքածուն։
kulturomania.ru-ն գրում է, որ «Զբոսանք Միջերկրական ծովով» զբոսաշրջային հավաքածուի ցուցադրությունը պետք է կայանար մայիսի 7-ին Կիպրոսում, բայց համավարակի պատճառով այն կայացել է մայիսի 8-ին սոցիալական ցանցի հարթակներում։
Chanel-ի ղեկավար Վիրջինիա Վիարն ասել է, որ ցուցադրության հետաձգումը մեծ ազդեցություն չի ունեցել հավաքածուի վրա, որը մտածված է որպես փոքր և ավելի թեթև բոլոր մակարդակներում։
Վիարը խոստովանել է, որ համավարակի պատճառով դիզայներները, դերձակները և մյուս աշխատակիցները հայտնվել են ծանր իրավիճակում:
«Մենք հստակ չգիտենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը մեր ինդուստրիայում համավարակից հետո, բայց եթե մենք ոչինչ չանենք, աղետ տեղի կունենա»,- ասել է Վիարը։