Gucci-ի հայ մոդել Արմինե Հարությունյանի ինստագրամյան նոր հրապարակումները

«Gucci» բրենդի ցուցադրություններին մինչ այս երբեք չէին մասնակցել ազգությամբ հայ մոդելներ, սակայն Արմինեն իր օրիգինալ ու յուրահատուկ արտաքինի շնորհիվ կարողացավ գրավել անվանի դիզայներների սրտերը՝ հայտնվելով աշխարհահռչակ բրենդի ցուցադրությանը:
Արմինեն, ով մասնագիտությամբ կինոյի և թատրոնի նկարիչ է, «Gucci» բրենդի ցուցադրությունից հետո ցուցադրության մասնակցեց նաև Վրաստանում, թեև ակտիվ մոդելային գործունեություն ծավալել նա չցանկացավ։ Այժմ Արմինեն շարունակում է իր ինստագրամյան էջում հրապարակել ինքնատիպ ու անգամ տարօրինակ լուսանկարներ՝ մնալով երկրպագուների ուշադրության կենտրոնում։
Նրա վերջին լուսանկարները գրավել են ինստագրամյան հետևորդների ուշադրությունն իրենց ինքնատիպությամբ ու արժանացել են բազմաթիվ ջերմ մեկնաբանությունների։