Samsung-ի պատվերով Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքում որոշվել է նորաձևության պատմության մեջ ամենավառ հագուստը: Ըստ The Mirror-ի՝ առաջին տեղում է կարճ շրջազգեստը:
Երկրորդ հորիզոնականում է փոքրիկ սև զգեստը, որի գաղափարը 1926 թվականին հորինել է ֆրանսիացի դիզայներ Կոկո Շանելը: Նման ունիվերսալ դասական հանդերձանքը օրվա ընթացքում կարելի է կրել գրասենյակում աշխատելիս և դրանով գնալ նաև երեկոյան հանդիսավոր ընդունելության:
Երրորդ տեղում են ուլտրակարճ շորտերը, որոնք առաջին անգամ նորաձևության մեջ են մտել 1970-ականներին: Առաջին տասնյակում ներառվել են նաև ջինսե բաճկոնները, պլատֆորմով կոշիկները, կաշվե բաճկոնները և ընդգծող սկիննի ջինսերը: