Քեթի Տոպուրիան համերգային շրջագայությամբ ժամանել է Բաքու։
Երգչուհու լուսանկարներից պարզ է դարձել, որ գեղեցկուհին նշանադրվել է։
Քեթին նաև կիսվել է, որ իր շքեղ մատանին, որի վրա թանկարժեք խրիզոպրազ է, արժե 12 000 եվրո։ Սակայն Տոպուրիան հրաժարվել է բացահայտել, թե ումից է ստացել այդ ճոխ նվերը։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Քեթին ամուսնացած էր Լեիմ Գեյմանի հետ, ով հիմա ակտիվ մասնակցում է իրենց համատեղ դստեր՝ Օլիվիայի դաստիարակության գործերին։
Ամիսներ առաջ Քեթին հանդիպում էր Գուֆի հետ, ում դավաճանությունն էլ դարձավ զույգի բաժանման պատճառը։
Գուֆը հաճախ էր հեռոսւտածրագրերում ներում աղերսում երգչուհուց ու խնդրում վերադառնալ իր մոտ։ Երկրպագուները կարծում էին, որ զույգը կմիանա։
Հիմա երկրպագուներն մտածում են, թե ով է գեղեցկուհի Քեթիի նոր ընտրյալը։