Օրեր առաջ Հայդի Քլումի մտերիմ ընկերներից մեկը կիսվել է լրագրողների հետ իր մտահոգություններով՝ պատմելով, որ Հայդի Քլումի դեպրեսիան այնքան է խորացել, որ աստղն արդեն հոգեբույժի կարիք ունի։
Բոլորը մտածում էին, որ Հայդին Թոմ Կաուլիտցի հետ ամուսնությունից հետո երջանիկ է և անհոգ, սակայն Քլումի խնդիրների պատճառը հենց երիտասարդ Թոմն է։
Քլումի մտերիմ ընկերը լրագրողներին հավատացնում է, որ երիտասարդ ամուսնու պատճառով Հայդին շատ է սկսել բարդույթավորվել։
Գեղեցկուհին մեկ տարվա ընթացքում դիմել է 7 պլաստիկ վիրահատության ու բազմաթիվ կոսմետիկ միջամտությունների․ նա որոշել է ուղղել քիթը, վիրահատել է այտոսկրերը, ծնոտը, մեծացրել է կուրծքը։
Քլումն ամեն ամիս դիմում է երիտասարդացման համար նախատեսված կոսմետիկ միջամտությունների, ինչի պատճառով նրա մոտ ալերգիկ ռեակցիաներ են առաջացել, և գեղեցկուհին մի քանի օր բուժվել է հիվանդանոցում։
Քլումն անադադար ցանկանում է կատարելագործվել, որպեսզի ամուսինը չփնտրի ավելի երիտասարդ ու գեղեցիկ սիրուհի։
Քլումի ընկերներն ամեն ինչում մեղադրում են Կաուլիտցին, ով հաճոյախոսություններ չի անում կնոջն ու դրդում է նրան գնալ այդ քայլերին։