«Հիմա մենք ամենաերջանիկն ենք, որովհետև…».Սիլվա Հակոբյանի ընտանիքում այսօր տոն է

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կարանտինի ընթացքում բավականին ակտիվ է սոցիալական կայքերի իր էջերում։
Ժամեր առաջ նա կիսվել է ինստագրամյան հետևորդների հետ ընտանեկան լուսանկարով ու սիրելիին շնորհավորել ամուսնության 3-րդ տարվա առիթով։
«Երկու էինք, դարձանք երեք։ Շնորհավոր մեր ամուսնության 3 տարին, իմ սեր։ Հիմա մենք ամենաերջանիկն ենք, որովհետև ունենք Միլա»,- գրել է երգչուհին։
Նշենք, որ ամուսնական երրորդ տարին անվանվում է կաշվե հարսանիքը:
Ասում են, ավանդույթի համաձայն, ամուսինները պետք է ներեն բոլոր անցած վիրավորանքները, մոռանան նեղվածությունները, ազատվեն այն հին իրերից, որոնք կարող են հիշեցնել կռիվների և վեճերի մասին: