Դիանա Միլոյկովիչը, ով արժանացել է «Միսս Սերբիա-2009» և «Միսս Եվրոպա-2014» տիտղոսներին, օրեր առաջ հեռացել է կյանքից՝ չկարողանալով հաղթահարել արգանդի քաղցկեղը։
Գեղեցկուհին իր հիվանդության մասին իմացել է «Միսս Եվրոպա-2014» տիտղոսին արժանանալուց մեկ օր առաջ։
Բժիշկները հավատացնում էին, որ երտասարդ Դիանան կկարողանա հաղթահարել այդ հիվանդությունը։
Մտերիմները համոզված էին, որ Միլոյկովիչը կկարողանա բուժվել, սակայն նրա առողջական վիճակը այդպես էլ չկարգավորվեց։
5 տարի Դիանան պայքարում էր արգանդի քաղցկեղի դեմ։
Նա բուժվում էր Ֆրանսիայում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով վերադարձել էր հայրենիք՝ Սերբիա։ Ծնողների պնդմամբ՝ նա չէր մահանա, եթե մնար Ֆրանսիայում։
Սակայն Դիանան չէր ցանկանում բարձրաձայնել իր հիվադնության մասին և կտրականապես դեմ էր, որպեսզի իր համար դրամահավաք կազմակերպվի։
Բուժման ընթացքում աղջիկը ծանոթացել էր Ստեֆան Կարիչի հետ, ով նույնպես տառապում էր քաղցկեղի պատճառով։
Նրանք արդեն նշանադրվել էին։ Ցավոք, երիտասարդները չհասցրին ամունանալ։