«Շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ բերել է իմ կյանք»․ Քայլի Ջենների ջերմ շնորհավորանքն իր կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկին

Քայլի Ջենները ջերմ շնորհավորանք ու նկարների մի ամբողջ շարք է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում և դրանք նվիրել իր ամենամտերիմ ընկերուհուն՝ Սթեյսիին։

«Շնորհավոր ծնունդ իմ հեքիաթային քույր։ Դու հազվագյուտ ես բոլոր ժամանակների համար, նվեր ես այս աշխարհին և  ամենալավ մորաքույրն ես իմ մանկիկի համար։ Ես չեմ կարող հավատալ, որ նշում ենք քո 23-ամյակը: Ես շնորհակալ եմ միասին անցկացրած մեր ամեն մի տարվա համար նաև շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ բերել է իմ կյանք: Ես չէի կարողանա առանց քեզ: Դու կանգնած ես թիկունքիս մինչև վերջ, այսօր և ամեն օր։ Մենք շնորհավորում ենք քեզ»։