«Աշնանային մեծ պրեմիերա». Սարգիս Ավետիսյանը նոր տեսահոլովակ է պատրաստում

Երգիչ Սարգիս Ավետիսյանը նորություն ունի:

Նա իր Ինստագրամի էջում կիսվել է հրապարակմամբ, ուր հայտնում է նոր տեսահոլովակի մասին: Տեսահոլովակը կլինի համատեղ երգիչ Գոռ Եփրեմյանի հետ:

Սարգիսը նաև մեկնաբանել է հրապարակումը՝ գրելով. «Աշնանային մեծ պրեմիերա՝ նվիրված աշխարհի ամենաթանկ էակներին՝ մեր մայրերին…»: