«Կյանքը շատ կարճ է, որ այն վատնենք անշնորհակալ մարդկանց վրա»․ անկեղծ զրույց Դիանա Տոռեսի հետ

«Կինստագրամ» սիթքոմի ավարտից հետո դերասաններն ու նկարահանող խումբը ևս անցան կարանտինային ռեժիմի ու մինչ օրս, ինչպես բոլորն, այնպես էլ նրանք, հստակ չգիտեն, թե երբ կկարողանան վերսկսել այդքան սիրված սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, քանի որ երկրպագուները անհամբեր սպասում են այդ խենթ հերոսների նոր պատմություններին։

Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհի Դիանա Տոռեսը, խոսելով առօրյայի մասին շեշտում է․ «Հիմնականում տանն եմ լինում, ինչպես նաև հաճախում եմ դասական պարի պարապմունքների»։ Նոր նախագծերի ու մասնագիտական նորությունների մասին հարցին Դիանան պատասխանում է․ «Կարծում եմ՝ շուտով նաև մասնագիտական նորություններ կունենամ»։

Դիանա Տոռեսը դարձել է մեր բլից հարցաշարի այսօրվա հերոսուհին։ Նա խոսել է իր մասին՝ շարունակելով մեր կողմից առաջարկվող արտահայտությունները։

Լինել կին` նշանակում է լինել նվիրված, խնամված ու մաքրասեր։

Կյանքը շատ կարճ է, որ այն վատնենք անշնորհակալ մարդկանց վրա և չփորձենք հասնել մեր երազանքներին։

Հանուն սիրո չգիտեմ, թե ինչի եմ պատրաստ։

Մասնագիտությանս մեջ ինձ դուր է գալիս ամեն բան, քանի որ շատ եմ սիրում այն։

Կարիերայից ժամանակավորապես հրաժարվել ինձ երևի թե ոչինչ չի կարող ստիպել։

Իմ կյանքն անգույն կլիներ, եթե չլինեին իմ երազանքները։

Հինգ տարի անց ես կլինեմ միգուցե ամուսնացած։

Ամենից շատ երազում եմ ունենալ իմ երգն ու տեսահոլովակը և լինել սիրված ու պահաջված դերասանուհի։

Բոլորից շատ սիրում եմ  ինձ։

Բնավորությանս ամենալավ կողմը բարությունս է։

Երբ փոքր էի, երազում էի երգչուհի դառնալ։

Առաջին սիրահարվածությունս չեմ հիշում։

Եթե երեք բառով նկարագրեմ ինձ, ապա կասեմ՝ բարի, նվիրվող ու մի քիչ էլ խենթուկ։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան