Քրիստինա Ագիլերան կրքոտ շիկահեր է, ով միշտ խենթացնում է իր սեքսուալ ու հմայիչ տեսքով։
Երգչուհին բազմիցս նշել է, որ խենթանում է իր վարսերի գույնի համար և պատրաստվում է ողջ կյանքում մնալ շիկահեր։
Տարիներ առաջ նա սկսեց համագործակցել ԱՄՆ-ի ամենահայտնի վարսահարդարի՝ Աֆրոդիտեի հետ, ում գեղեցկության սրահի ծառայություններն աշխարհում ամենաթանկարժեքն են համարվում։
Այս տարիների ընթացքում Քրիստինան միշտ հիացել է իր վարսահարդարի աշխատանքով, սակայն չի նկատել, որ Աֆրոդիեի օգտագործած միջոցները վնասում են իր վարսերին։
Օրեր առաջ պարզ դարձավ, որ Ագիլերան ոչ միայն դադարել է իր վարսահարդարի հետ համագործակցությունն, այլ անգամ դատական գործ է հարուցել նրա դեմ։
Բանն այն է, որ երգչուհու մոտ սարսափելի մազաթափություն է սկսվել, ինչում ինքը՝ Քրիստինան, մեղադրում է Աֆրոդիտեին։
Երգչուհին լրագրողների հետ զրույցում միայն նշել է, որ շիկահեր լինելը դժվար բան է։
Պարտադիր չէ մասնագետ լինել, որպեսզի լուսանկարներից հասկանալ՝ որքան անմխիթար վիճակում են հիմա երգչուհու վարսերը։