«Շնորհակալ եմ, որ երջանիկ եմ և առողջ»․ Էլիզաբեթ Հարլին ծննդյան առթիվ գայթակղիչ լուսանկար է հրապարակել

Բրիտանացի հայտնի դերասանուհի, մոդել և դիզայներ Էլիզաբեթ Հարլին Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով իր 55-ամյակը։

Հավերժ երիտասարդ դերասանուհին հունիսի 10-ին նշել է ծննդյան 55-ամյակը և այդ կապակցությամբ լուսանկար հրապարակել, որտեղ լոգանք է ընդունում։

«Շնորհավոր ծննդյանս օրը»,- գրել է դերասանուհին, որը կորոնավիրուսի համավարակի օրերին ընտանիքի 8 անդամների հետ ինքնամեկուսացել է Մեծ Բրիտանիայում՝ 7,3 մլն դոլար արժողությամբ, 13 ննջասենյակ ունեցող իր առանձնատանը։

«Մեր ընտանիքում հինգերորդ ծննդյան տարեդարձն  է, որ մենք նշում ենք ինքնամեկուսացման պայմաններում, ներառյալ՝ մորս 80-ամյակը և իմ որդու 18-ամյակը։ Շնորհակալ եմ, որ երջանիկ և առողջ եմ, ունեմ լավագույն ընտանիքն ու ընկերները։ Հուսով եմ՝ շատ շուտով իրական կյանք կվերադառնանք»,-գրել է նա:

Հարլիի որդին՝ Դամիանը, Ինստագրամում նույնպես շնորհավորել է մոր ծննդյան օրը։

«Ծնունդդ շնորհավոր իմ երկվորյակ, հանցագործությունների իմ հանցակից։ Սիրում եմ քեզ, մամ»,-գրել է նա։