Գևորգ Մկրտչյանի և Իրինա Այվազյանի ջերմ լուսանկարն ու զվարճալի գրառումը

Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում նա երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանի հետ է։

Ինստագրամումում հրապարակված լուսանկարում զույգը գտնվում է մեքենայի մեջ։ Հրապարակմանը կից երգիչը դիմելով իր հետևորդներին ու երկրպագուներին հետաքրքրվել է․ «Իսկ դուք իմ պես կարգապա՞հ եք, թե՞ Իրինայի պես անկարգ»։

Նշենք, որ զույգը դիմակներով է և իրենց կերպարներն ամբողջացնելու համար նրանք կրում են ոճային ակնոցներ, Իրինան նախընտրել է կարմիր, իսկ Գևորգը՝ կապույտ երանգները։