«Հիշողությունների գիրկն եմ ընկել»․ Նազենի Հովհաննիսյանը արխիվային լուսանկարներ է հրապարակել

Նազենի Հովհաննիսյանը կարոտով է հիշում ծովը։ Նա դեռ օրեր առաջ կատակել էր ու նշել, որ այս տարի ծովը միայն լուսանկարներով կարող է տեսնել։

Դերասանուհին այսօր իր ինստագրամյան միկրոբլոգում արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Իտալիայում՝ Սիցիլիայում։ Նազենին լուսանկարներին կից նշել է․ «Այսօր փոթորկոտ է շատ, իսկ ես հիշողությունների գիրկն եմ ընկել»։