Քիմ Քարդաշյանը հայտնել է որդու կյանքում կարևոր նորության մասին

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում կիսվել է Փսալմի հետ լուսանկարով, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։ Նշենք, որ շաբաթներ անց կլրանա Փսալմի 1-ամյակը։ Ինչպես Քիմի դուստրը՝ Չիկագոն, այս փոքրիկին ևս ծննդաբերել է փոխնակ մայրը։
«Իմ երեխան՝ Փսալմն ամենաքնքուշն է։ Նա հենց նոր սկսեց քայլել», – լուսանկարին կից գրել է Քիմը։
Նշենք, որ կարանտինի ընթացքում Քիմի ողջ միկրոբլոգը հեղեղված է փոքրիկների առօրյայից կադրերով, չնայած հեռուստաաստղը բազմիցս նշել է, որ դժվարանում է չորս երեխաների դաստիարակության հարցում։