Նազենի Հովհաննիսյանը ստացել է Ինստագրամի կապույտ պաշտոնական նշանը

Նազենի Հովհաննիսյանը նոր նկար է ներբեռնել իր Ինստագրամում, որից տեղեկանում ենք, որ նրա էջն արդեն հայտնի է և Ինստագրամից ստացել է պաշտոնական հաստատման կապույտ նշանը: Նազենի Հովհաննիսյանի Ինստագրամի էջն արդեն ունի 381 հազարից ավելի հետևորդ:

Այդ առիթով նրան արդեն հասցրել են շնորհավորել երգչուհի Սոֆի Մխեյանը՝ իր Ինստագրամի էջում և երգիչ Անդրեն՝ նկարի մեկնաբանությունների բաժնում:

Ինստագրամի կապույտ նշանը ամենացանկալին է սոցցանցերի մեջ: Այն գնելը շատ թանկ է (ինչը Ինստագրամը պաշտոնապես արգելում է), իսկ այն անվճար ստանալը այդքան էլ հեշտ գործ չէ: Հիմնականում նշանը ստանում են այն դեպքում, երբ օգտատերը ունի բավականին հետևորդներ և նրա էջը հաճախ են կրկնօրինակում: Կապույտ նշանը հնարավորություն է տալիս տարբերելու պաշտոնական էջը  բազմաթիվ ֆեյքերից: