«Եկեք ուղղակի ուրախանանք ամեն օրվա համար»․ Լիլիթ Բասյանի և որդու ժամանցը Դիլիջանում

Սննդաբան Լիլիթ Բասյանը թարմացրել է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ որդու և ընկերների հետ անցկացրած հանգստից։ Լուսանկարներում Լիլիթը որդու՝ Ալեքսանդրի հետ է, այս ընթացքում նրանց ընկերակցել է նաև Լիլիթի ընկերուհին։ Նրանք մի քանի օր ժամանակ են անցկացրել Դիլիջանում և վայելել են իրենց հանգիստը։

«Մենք մեր կյանքը լցնում ենք նրանով, ինչով ուզում ենք։ Եկեք ուղղակի ուրախանանք ամեն օրվա համար) Իսկ մենք անմոռանալի օրեր ունեցանք»,- հրապարակված կադրերին կից գրել է Լիլիթ Բասյանը։

Նշենք, որ օրեր առաջ էլ Լիլիթը իր միկրոբլոգում կիսվել էր 7 օրյա դիետայի հետաքրքիր գաղտնիքներով, որը լայն տարածում գտավ ոչ միայն նրա ինստագրամյան հետևորդների, այլ նաև բազմաթիվ այլ օգտատերերի շրջանում։