Հաղորդավարուհի, դերասանուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում։ Ինստագրամյան էջում տեղ գտած լուսանկարներում Լուսինեի ու նրա քրոջ՝ Իրինա Թովմասյանի դուստրերն են։ Նկարներից դատելով՝ երեխաները ջերմ հարաբերություններ ունեն և միասին շատ լավ ժամանակ են անցկացնում։
«Երեք Քույրերը»,- լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհին, ապա հավելել, որ իր դուստրը՝ Արիանան, իրեն ասել է, որ իրենք համարյա հարազատ են։
Նշենք, որ Լուսինեն այս օրերն իր հետևորդներին ներկայացրել է նոր լուսանկարներ իր ֆոտոշարքից, որի կադրերը պարբերաբար տեղ են գտնում գեղեցկուհու Ինստագրամի էջում։