Դերասան Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով

Թատրոնի և կինոյի դերասան Գոռ Համբարձումյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին դերասանը հայտնել է Ինստագրամյան իր էջի Stories բաժնում։

Գոռը թեստի լուսանկար է հրապարակել դրական պատասխանով, որին տվել է հետևյալ մեկնաբանությունը․ «Այո, դուք ճիշտ հասկացաք։ Առողջություն բոլորիս»։

Նշենք, որ դերասանն այժմ իրեն լավ է զգում: Գոռը չգիտի, թե ումից է վարակվել, բայց միշտ հետևել է պարետատան կանոններին ու դիմակ կրել։