Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն զարդարել է Shape ամսագրի հուլիսյան և օգոստոսյան համարի շապիկը, գրում է Daily Mail-ը։
47-ամյա դերասանուհին ամսագրի համար լողազգեստով և ամառային տրամադրությամբ ֆոտոշարք է ներկայացրել՝ խոսելով կորոնավիրուսի համավարակի օրերին ընտանիքի հետ ինքնամեկուսանալու մասին։
«Ես երբևէ չէի մտածել, թե որքան է կյանքի բնականոն ռիթմը բացասականորեն ազդում մեր մարմնի, բանականության և նյարդային համակարգի վրա»,-ասել է օսկարակիր դերասանուհին։
«Ինքնամեկուսացումը հուզական մեծ ցնցում է առաջացրել ոմանց մոտ, իսկ մյուսներին՝ հանգստության զգացում պարգևել: Կարող եմ ասել՝ իմ պարագայում զգացել եմ թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- հայտնել է դերասնաուհին։