Ի՞նչ է նախապատրաստում Մադոննա Հարությունյանն իր հետևորդների համար (լուսանկարներ)

Մադոննա Հարությունյանն իր ինստագրամյան հետևորդներին չի թողնում ձանձրանալ՝ պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելով։ Ոճաբան ու հաղորդավարուհի Մադոննայի լուսանկարները միշտ տարբերվող են ու գեղեցիկ։

Այս անգամ նա իր ինստագրամյան միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հանդես է եկել կանացի կերպարով, շքեղ դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ ու գեղեցիկ զգեստով։ Ոճաբանն ակնարկել է, որ հետևորդները կարող են նորության սպասել։ Ամենայն հավանականությամբ նա պատրաստվում է պրոֆեսսիոնալ ֆոտոշարք ներկայացնել։