«Սարերի հովին մեռնելուց»․ Անի Խաչիկյանի գրաված բարձունքն ու նոր լուսանկարները

Անի Խաչիկյանը գրավել է նոր բարձունք՝ Հատիսը։ Դերասանուհին իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել լեռան բարձունքից։

Անին երկու հրապարակում է արել՝ յուրաքանչյուրում մի քանի լուսանկար։ Հրապարակումներից առաջինին կից դերասանուհին գրել է․ «Սարերի հովին մեռնելուց․ Հատիս, 2528մ»,- իսկ երկրորդը մակագրել․ «Սարի աղջիկ»։