Կոկո Շանելը 12 տարեկանում որոշում է, որ ինքը մեծ հաջողությունների է հասնելու:
Սակայն կանայք 20-րդ դարասկզբին այնքան էլ շատ հնարավորություններ չունեին սեփական տաղանդի կամ հմտությունների շնորհիվ ինքնահաստատվելու համար: Մնում էր տղամարդու օգնությանը դիմել, ավելի ճիշտ՝ նրանց փողերի օգնությանը:
Այսպես էլ Կոկոյի կյանքում հայտնվում է Էտեն դե Բալզանը: Կոկոն դառնում է նրա սիրուհին և երբեմն հանդուրժում վատ վերաբերմունքը, ստորացումներն և երբեմն վայելում սիրո պոռթկումներն ու փողը:
Գուցե այդպես երկար շարունակվեր, եթե չհայտնվեր Արթուր Քեյփելն, ով անգլիացի գործարար էր և Բալզանի ընկերը: Նա Կոկոյին միանգամից է հավանում և հավատով մոտենում նրա՝ բարձր նորաձևությամբ զբաղվելու երազանքին: Հենց նա էլ օգնեց Շանելին հասնել մեծ հաջողությունների:
Արթուր Քեյփելը մահանում է ավտովթարի ժամանակ: Հենց այդ ընթացքում էլ Շանելը ստեղծում է իր «Coco Noir» օծանելիքը՝ որպես այդ դաժան ու տխուր օրերի խորհրդանիշ:
«Chanel» ֆրանսիական նորաձևության տունը սեպտեմբերին կներկայացնի 10 փոքրիկ սրվակներից բաղկացած «Coco Noir» պարֆյումերային հավաքածուն: