«Բոլորս դիմակավոր ենք»․ Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը

Լիա Զախարյանը յուրահատուկ ֆոտոշարք է ներկայացրել։ Դերասանուհին լուսանկարվել է դեմքն ամբողջությամբ փակող դիմակով, որը բաց է միայն աչքերի հատվածում։ Լիան լուսանկարներին կից մեջբերում է գրել «Դիմակը» ֆիլմից։

« – Այսպիսով, դոկտոր Նյուման, դուք ասում եք, որ բոլորը դիմակներ են կրում:
– Ճիշտ է, Ուենդի: Բոլորս դիմակավոր ենք, պատկերավոր ասած: Մենք ճնշելով մեր ենթագիտակցությանը, մեր բազային ցանկություններին, ստեղծում ենք սոցիալական ավելի ընդունելի պատկեր»,- գրել է դերասանուհին։