Բարբարա Սթրեյզանդը Disney-ի իր բաժնետոմսերը նվիրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի դստերը (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Disney-ի իր բաժնետոմսերը նվիրել է ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի 6-ամյա դստերը:

Ջիաննա Ֆլոյդը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, որտեղ իր ձեռքում պահում է Disney-ի բաժնետոմսերի վկայագիրը:

«Շնորհակալություն Բարբարա Սթրեյզանդին ծանրոցի համար։ Ձեր շնորհիվ ես այժմ Disney-ի բաժնետեր եմ»,- ասվում է Ինստագրամի լուսանկարին կից արված գրառման մեջ։

Հավաստագրից բացի, երգչուհին նաև աղջկան նվիրել է իր երկու՝ My Name Is Barbra և Color Me Barbra ալբոմները: